«Հավատում եմ բոլոր կանանց, բացի Էմբեր Հերդից»․ Քրիս Ռոքն աջակցել է Ջոնի Դեփին

16:12   14 մայիսի, 2022

Կատակերգու Քրիս Ռոքը միացել է նախկին ամուսիններ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի միջեւ դատական վեճի հանրային քննարկմանը։ 57-ամյա դերասանը Լոնդոնում իր կատակերգական շոուի ընթացքում աջակցություն է հայտնել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի աստղին։

johnny-depp-amber-heard

«Հավատում եմ բոլոր կանանց, բացի Էմբեր Հերդից։ Ի՞նչ է կատարվում նրա հետ։ Ես հարաբերություններ եմ ունեցել տարբեր կանանց հետ, սակայն սա ոչ մի համեմատության չի ենթարկվում»,- բեմից ասել է Ռոքը։

Կատակերգուն նաեւ նշել է, որ Հերդը վարկաբեկում է բռնության իրական զոհերին։ «Թվում է՝ մեր օրերում բառացիորեն բոլորը զոհ են։ Թեեւ գոյություն ունեն բռնության իրական զոհեր, եւ հենց նրանք են արժանի լսված լինել, արժանի մեր կարեկցանքին ու աջակցությանը։ Բայց եթե ոյւրաքանչյուրն իրեն որպես զոհ է ներկայացնում, բռնության իսկական զոհերին ոչ ոք պարզապես այլեւս չի հավատա»,- նշել է արտիստը, որը եւս վերջերս ֆիզիկական ուժի գործադրմամբ սկանդալի կենտրոնում էր հայտնվել։

Աղբյուրը՝ Gazeta.ru  

Լուսանկարները՝ AP, Getty Images



© NEWS.am STYLE