Ջասթին Թիմբերլեյքին չեն վճարել «Քենդի» սերիալում ոստիկանի դերի համար

19:11   14 մայիսի, 2022

Վերջերս թողարկված «Քենդի» սերիալի աստղ Ջեսիկա Բիլը պատմել է նախագծին իր ամուսնու՝ Ջասթին Թիմբերլեյքի մասնակցության մասին, որին չեն կարողացել վճարել նկարահանումների համար։

«Քենդին» պատմություն է իրական կնոջ՝ տնային տնտեսուհի Քենդի Մոնթհոմերիի (Ջեսիկա Բիլ) մասին, որը 1980թ․-ին սպանել է իր մտերիմ ընկերուհուն՝ Բեթի Գորին (նրա կերպարը մարմնավորել է Մելանի Լինսկին), երբ վերջիս իմացել է Մոնթհոմերիի ու իր ամուսնու սիրավեպի մասին։ Բիլի եւ Լինսկիի ամուսինները՝ Ջասթին Թիմբելեյքն ու Ջեյսոն Ռիթերը, եւս նկարահանվել են նախագծում․ նրանք կատարել են գործընկեր ոստիկանների դերերը։

Թիմբերլեյքը խաղացել է ոստիկան Սթիվ Ջեֆիբոյի դերը։ Կերպարի նախատիպի հետ առավելագույն նմանության հասնելու համար արտիստը կեղծամ է կրել ու որովայն։

Jessica Biel Justin Timberlake

«Ջասթինը սերիալի սցենարը կարդացել է ինձ հետ, քանի որ մենք մշտապես միմյանց հայտնում ենք հետաքրքիր նյութերի մասին։ Ինչ-որ պահի նա հարցրեց ինձ, թե ով է խաղալու Դեֆիբոյի դերը։ Ես պատասխանեցի, որ նախագծի բյուջեն սահմանափակ է, այդ պատճառով Ատլանտայում բնակվող դերասանի կորոնենք, ուր անց էին կացվում նկարահանումները։ Ջասթինն ասաց, որ ցանկանում է խաղալ այդ հերոսի դերն ու պատրաստ է հրաժարվել հոնորարից, միայն թե ստուդիան վճարի կեղծամի ու որովայնի համար»,- հիշել է Բիլը, որը նաեւ շոուի գլխավոր պրոդյուսերն է։

«Քենդի» մինի սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2022թ․-ի մայիսի 9-ին Hulu-ով։ Այն բաղկացած է հինգ էպիզոդից, որոնք արդեն լիովին հասանել են առցանց։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարները՝ Tina Rowden/Hulu, AP



© NEWS.am STYLE