Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթը՝ «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում

00:06   15 մայիսի, 2022

Այս պահին Իտալիայի Թուրին քաղաքում ընթանում է «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 21-ամյա Ռոզա Լինը՝ Վանաձորից: Մեր ներկայացուցիչը քիչ առաջ ավարտեց իր ելույթը մրցույթի ուղից եթերում: Ռոզան իր Snap երգը կատարել է 8-րդ համարի ներքո: Այս պահին ելույթ են ունենում մրցույթին մասնակցող մյուս երկրների պատվիրակները:

Rosa-Linn2.jpg (77 KB)

Եզրափակիչ փուլում հաթողի տիտղոսի համար պայքարում է 25 երկիր: «Եվրատեսիլ»-ի բեմում ելույթ է ունենալու եւս մեկ հայ արտիստ՝ Ստեֆան Հայրապետյանը, որը մրցույթում ներկայացնում է Էստոնիան եւ հանդես է գալու վերջինը՝ 25-րդ համարի ներքո:

Մրցույթի քվեարկության փուլը կմերկնարկի մասնակիցների ելույթներից անմիջապես հետո: Ռոզա Լինի օգտին քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված հատուկ կարճ համարին: Հայաստանից մեր ներկայացուցչի օգտին քվեարկել հնարավոր չէ:

279729712_372948541550525_5436001865708953358_n.jpg (161 KB)

Հայաստանի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը եւ պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը:

Հայաստանից քվեարկության արդյունքները հայտնելու է Գարիկ Պապոյանը:

280078350_372948538217192_986061077490902285_n.jpg (159 KB)



© NEWS.am STYLE