«Ամպեր»․ Սերժ Թանկյանն ու Սեւակ Ամրոյանը նոր երգ կներկայացնեն

16:29   14 մայիսի, 2022

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու երգիչ Սեւակ Ամրոյանը նոր երգ կներկայացնեն։

Սերժ Թանկյան Սեւակ Ամրոյան

Ամրոյանն այդ մասին հայտնել է իր ինստագրամյան էջում՝ Թանկյանի հետ լուսանկար հրապարակելով։

«Ընկերներ, շատ ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ նկարահանեցինք մեր նոր երգի տեսահոլովակը։

Շատ շուտով պատրաստ կլինի»,- նշել է երգիչը։ Աշխատանքը ստացել է «Ամպեր» անվանումը։



© NEWS.am STYLE