«Կյանք ես տալիս, որ կյանք տան քեզ»․ Արեւիկ Ուդումյանը՝ երեխաների հետ

23:45   14 մայիսի, 2022

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Արեւիկ Ուդումյանը՝ երեխաների հետ

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը պատկերված է երեխաների՝ որդու ու դստեր հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է նրանց։ «Աշխարհից դուրս իմ ամենաաշխարհը։ Կյանք ես տալիս, որ կյանք տան քեզ»,- մեկնաբանություններում գրել է Արեւիկը։

View this post on Instagram

A post shared by Arevik Udumyan (@arevikudumyan)

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը գարնանային կերպարում էր։ Նա սպիտակ բլուզ էր կրում, սեւ ջինսե տաբատ, նույն գույնի փետրաբաճկոն։ Արեւիկն արձակել էր մազերը, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Մի քանի ժամ իրականությունից դուրս ամենաներիս հետ։ Իսկ դուք ունե՞ք մի ամբողջ կյանք միասին ապրած ընկերուհիներ», - հրապարակմանը կից գրել էր Արեւիկ Ուդումյանը։

 



© NEWS.am STYLE