«Ինը բոլորովին անծանոթ մարդիկ» սերիալը երկրորդ եթերաշրջան կունենա

23:13   14 մայիսի, 2022

Hulu սթրիմինգային ծառայությունը պատվիրել է Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ «Ինը բոլորովին անծանոթ մարդիկ» սերիալի շարունակությունը, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ըստ սյուժեի՝ էլիտար առողջական կենտրոն են գնում հարուստ հաճախորդներ, որոնք բավարարված չեն սեփական կյանքով։ Ժամանելուց հետո հերոսներն աստիճանաբար սկսում են հասկանալ, որ այստեղ բոլորովին էլ պատահաբար չեն հավաքվել։

Սերիալում նկարահանվել են Մելիսա Մաքքարթնին, Մայքլ Շենոնը, Լյուկ Էվանսը, Սամարա Ուիվինգը եւ այլք։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք սերիալը կշարունակվի՞ նոր կերպաներ մասնակցությամբ, թե՞ կշարունակի նախորդ պատմությունը։ Առաջին եթերաշրջանի շոուրաններ Դեւիդ Ի․ Քելին նախագիծ չի վերադառնա զբաղվածության պատճառով։

«Ինը բոլորովին անծանոթ մարդիկ» սերիալը թողարկվել է 2021թ․-ի օգոստոսին եւ դարձել է Hulu-ի ամենադիտված դրամատիկ սերիալը։ Քննադատները նախագծին միանշանակ չեն վերաբերել՝ 61 տոկոս rotten Tomatoes-ում, եւ 54 միավոր 100-ից Meteacritic-ում։

Աղբյուրը՝ Film.ru

Լուսանկարը՝ Vince Valitutti/Hulu



© NEWS.am STYLE