Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը քննադատած Ժերար Դեպարդյեն մտադիր է վերադառնալ Ռուսաստան

11:13   15 մայիսի, 2022

Դերասան Ժերար Դեպարդյեն, որը քննադատել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը, մտադիր է վերադառնալ Ռուսաստան։ Այս լուրով է կիսվել աստղի ներկայացուցիչ, ռեժիսոր Առնո Ֆրիլլեն։

Դեպարդյեն դեմ է արտահայտվել Մոսկվային, որը փետրվարի 24-ից հարկադիր հատուկ գործողություն է անցկացնում Ուկրաինայի դելիմիտարիզացիայի եւ դենացիֆիկացիայի համար։ Չնայած իր հայացքներին՝ դերասանը ցանկանում է վերադառնալ Ռուսաստան։

«Նա չի մասնակցում ոչ փախստականներին օգնելու կոնկրետ ակցիաներին, ոչ էլ մարդասիրական ծրագրերին»,- հավելել է Ֆրիլը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում։

Դեպարդյեն ռուսական անձնագիր է ստացել 2013թ.-ին։ Հակառուսական հայտարարություններից հետո արտիստին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու նախաձեռնություն հայտնվեց։ Կրեմլն իր հերթին հրաժարվել է մեկնաբանել այդ առաջարկը։



© NEWS.am STYLE