Քայլի Ջենները պատմել է հետծննդյան դեպրեսիայի մասին

15:51   15 մայիսի, 2022

Փետրվարի 2-ին Քայլի Ջենները եւ Թրեւիս Սքոթը երկրորդ անգամ ծնողներ դարձան։ Սակայն հետո Քայլին խոստովանեց, որ երկրորդ հղիությունից հետո վերականգնումն իր համար շատ դժվար է։ Աստղային մայրիկը բախվել է հետծննդյան դեպրեսիայի հետ, որը կարողացել է հաղթահարել որդու ծնվելուց միայն մի քանի ամիս անց։

Քայլիին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Թրեւիսն օգնել է նրան հաղթահարել հետծննդյան դեպրեսիան։ Այդ ընթացքում նա շատ ուշադիր էր Քայլիի նկատմամբ եւ գրեթե միշտ կողքին է եղել, ինչի շնորհիվ էլ Ջենները հասկացել է, թե ինչ հրաշալի հայր է նրա ընտրյալը։

Քայլի Ջեններ.jpg (169 KB)

«Թրեւիսը, նրա ընտանիքը, թիմը եւ նրա մտերիմները հասկանում են, թե ինչ է կատարվում: Նրանք ամեն կերպ օգնում են Քայլիին», - նշել է ինսայդերը:

Քայլին նախկինում խոստովանել է, որ ֆիզիկապես եւ հոգեպես դժվար է, բայց հիմա պատրաստ է կիսվել իր պատմությամբ՝ օգնելու նրանց, ովքեր հայտնվել են նույն իրավիճակում։ Նախօրեին նա իր TikTok-ում տեսանյութ է տարածել՝ օգտագործելով 2017 թվականի «Քայլիի կյանքը» շոուից մի հատված: «Ես նորից վերադառնում եմ հին վիճակիս: Ես իսկապես  ինձ չէի ճանաչում», - ասվում է տեսանյութում։ Ինքը՝ Քայլին, մեկնաբանել է ձայնագրությունը հետեւյալ կերպ. «Երբ հետծննդյան հորմոններդ սկսում են նահանջել»։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE