«Որոշեցի այս անգամ հանդես գալ ոչ այդքան ինձ մոտ պերսոնաժով․․․»․ Օլյա Հակոբյան

13:49   15 մայիսի, 2022

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։

280708944_376367314536596_7874155806100553320_n(1).jpg (208 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է ծաղկավոր պրինտով եթերային զգեստ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, նախապատվությունը տվել է ընդգծված շպարին։ «Որոշեցի այս անգամ հանդես գալ ոչ այդքան ինձ մոտ պերսոնաժով …մի տեսակ, ոնց որ, ես չլինեմ չէ՞», - մեկնաբանել է դերասանուհին։

Օլյա Հակոբյան

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը հետաքրքիր զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու վառ շպարով էր։ «Կինը գեղեցիկ է այնքան, որքան ինքնավստահ է»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։



© NEWS.am STYLE