«Կարեւորը չուշանալ կյանքից…»․ Դիանա Գրիգորյան

10:47   15 մայիսի, 2022

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գարնանային գունեղ կերպարում։

280527459_530345538490932_8710322395515510497_n(1).jpg (130 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Դիանան կրում է կանաչ երանգի զգեստ, որը համադրել է վառ աքսեսուարի՝ գոտու հետ։ Հաղորդավարուհին արձակել է մազերը, մեղմ շպարով է։ «Կարևորը չուշանալ կյանքից…», - գրել է Դիանա Գրիգորյանը։

Դիանա Գրիգորյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում Դիանան սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Ամեն օրը բացահայտման օր է դառնում, ու ամեն բացահայտում յուրովի է միտքդ արթնացնում»,- հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր նա: 

Լուսանկարը՝ @nareksargsyan92



© NEWS.am STYLE