«Կես ժամ շփվեցինք ու գնացինք ամեն մեկս մեր գործերով»․ Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու հետ

19:39   15 մայիսի, 2022

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանի հետ։

280579056_546125953747409_1000149348539295969_n(1).jpg (324 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում զույգը ջերմ գրկախառնված է։ Արեւիկը կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է թրենդային պրինտով բաճկոնի հետ։ Նա հավաքել է մազերը, նվազագույն շպարով է։ Պրոդյուսերի կերպարն ամբողջացնում է արեւային նորաձեւ ակնոցը։ «Կես ժամ շփվեցինք. եւս մեկ անգամ համոզվեցի` հրաշալի անձնավորությունա ու գնացինք ամեն մեկս մեր գործերով», - մեկնաբանել է երիտասար մայրիկը։

Արեւիկ Ուդումյանը՝ երեխաների հետ

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արեւիկը պատկերված էր երեխաների՝ որդու ու դստեր հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր նրանց։ «Աշխարհից դուրս իմ ամենաաշխարհը։ Կյանք ես տալիս, որ կյանք տան քեզ»,- մեկնաբանություններում գրել էր Արեւիկը։



© NEWS.am STYLE