«Մենք ապրում ենք բովանդակությունը հերքող փաթեթավորման մշակույթի մեջ»․ Թամարա Գեւորգյան

12:41   15 մայիսի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։

280307577_534722501395313_134027291079146443_n.jpg (139 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է ուսերը բաց, սպիտակ գույնի զգեստ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, քնքուշ շպարով է։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում դերասանուհին մեջբերել է Էդուարդո Գալեանոյին․ «Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ հուղարկավորությունն ավելի կարևոր է մահացածից, որտեղ հարսանիքը կարևոր է սիրուց, որտեղ արտաքինը կարևոր է խելքից։ Մենք ապրում ենք բովանդակությունը հերքող փաթեթավորման մշակույթի մեջ»։

Թամարա Գեւորգյան

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ տոպ էր կրում ու սեւ պիջակ։ Թամարան հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել էր նա։

 

 

Լուսանկարները՝ @photographliana



© NEWS.am STYLE