Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային

10:01   15 մայիսի, 2022

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հղիության վաղ շրջանում կորցրել է երեխային։

«Մենք կորցրել ենք մեր հրաշալի փոքրիկին»,- գրել է նա սոցցանցում։

Սփիրսը հավելել է, որ իր փեսացու Սեմ Ասգարիի հետ կշարունակեն «փորձել ընդլայնել իրենց գեղեցիկ ընտանիքը»։

Սփիրսն իր հղիության մասին հայտնել էր ապրիլի սկզբին։

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE