«Գեղեցիկ ընտանիք»․ Էլեն Ազնավուրյանի ընտանեկան լուսանկարները որդու մկրտությունից

17:41   15 մայիսի, 2022

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու՝ Բորիսի եւ նորածին որդու հետ, որը լույս աշխարհ է եկել ապրիլ ամսին։

280756389_530801698622309_8006023518237982164_n.jpg (224 KB)

Իստագրամյան էջում հրապարակված կադրերում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը կրում է կապույտ ու սպիտակ գույների համադրությամբ կոստյում, ինչը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել է մազերը, քնքուշ շպարով է։ Հրապարակումն Էլենը չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են արել․ «Գեղեցիկ ընտանիք»։

280665503_1203836827024669_7501550931445852990_n.jpg (230 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին ոճային բլուզ էր կրում։ Էլենն արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր ոճային աքսեսուարը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE