Եղիսաբեթ Երկրորդ թագուհին երկար դադարից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը (ֆոտո)

17:07   15 մայիսի, 2022

Որքան հաճելի է տեսնել, որ Եղիսաբեթ II թագուհին իրեն լավ է զգում: Նրա շարժունակության հետ կապված վերջին լուրերի ֆոնին երկրպագուները շատ են անհանգստացել: Բրիտանական տաբլոիդները գրել են, որ Նորին Մեծությունը չի կարող ինքնուրույն շարժվել։ Նա տեղաշարժվում է սայլակի օգնությամբ, ինչի պատճառով նա չի լքում ամրոցի տարածքը եւ բաց է թողնում կարեւոր իրադարձությունները։

lgn58383779-640x504.jpg (44 KB)

Սակայն երեկ Եղիսաբեթ Երկրորդը շատ է ուրախացրել բրիտանացիներին ու նրա բոլոր հավատարիմ երկրպագուներին։ Ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հիշատակի արարողությունից հետո նա առաջին անգամ է ներկայանում հանրությանը։ Թագուհին ներկա է գտնվել Թագավորական Վինձորի ձիերի շոուին։ Նա հետեւել է, թե ինչպես են իր ձիերը մասնակցում մրցույթին: Լրատվամիջոցները հայտնում են, որ Նորին Մեծությունը բարձր տրամադրություն ուներ, նա իրեն լավ էր զգում, սակայն շարվում էր ձեռնափայտով։

lgn58383238-640x475.jpg (51 KB)

 

Աղբյուրը՝  PeopleTalk

Լոսանկարները՝ Stephen Lock/i-Images via ZUMA Press



© NEWS.am STYLE