«Նուրբ»․ Յուլյա Ֆինկի գարնանային լուքը

11:40   16 մայիսի, 2022

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է գարնանային կերպարում։

280938249_1158267301412903_6169787911387721185_n.jpg (166 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի կոստյում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը հավաքել է մազերը, նախընտրել է նվազագույն շպար։ Յուլյայի կերպարն ամբողջացնում են պայուսակն եւ աքսեսուարները։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Նուրբ»։

Յուլյա Ֆինկ

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ էր կրում, սեւ շապիկ ու բաց գույնի վերնազգեստ։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ականջօղեր։ «Միշտ ակտուալ թրենչը»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE