Հայտարարվել են «Եվրատեսիլ 2022»-ի կիսաեզրափակիչների քվեարկության արդյունքները. Հայաստանը 5-րդ տեղում է եղել

15:11   15 մայիսի, 2022

«Եվրատեսիլ»-ի պաշտոնական՝ Eurovision.tv կայքը ներկայացրել է մրցույթի երկու կիսաեզրափակիչների քվեարկության արդյունքները: Այսպիսով, առաջին կիսաեզրափակչում, որին մասնակցում էր 17 երկիր, 337 միավորով առաջատարը եղել է Ուկրաինան: Հայաստանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ հավաքելով 187 միավոր:

Եզրափակիչ անցած տասնյակի ընդհանուր պատկերը հետեւյալն է՝

  1. Ուկրաինա (337)
  2. Նիդերլանդներ (221)
  3. Հունաստան (211)
  4. Պորտուգալիա (208)
  5. Հայաստան (187)
  6. Նորվեգիա (177)
  7. Լիտվա (159)
  8. Մոլդովա (154)
  9. Շվեյցարիա (118)
  10. Իսլանդիա (103)

 Երկրորդ կիսաեզրափակչի (մասնակցել է 18 երկիր) արդյունքները՝

  1. Շվեդիա (396)
  2. Ավստրալիա (243)
  3. Սերբիա (237)
  4. Չեխիա (227)
  5. Էստոնիա (209)
  6. Լեհաստան (198)
  7. Ֆինլանդիա (162)
  8. Բելգիա (151)
  9. Ռումինիա (96)
  10. Ադրբեջան (96)

«Եվրատեսիլ 2022»-ն անցկացվել է Իտալիայի Թուրին քաղաքում: Մրցույթի եզրափակչում մասնակցել է 25 երկիր, որոնցից հաղթող է ճանաչվել Ուկրաինան, որը ներկայացնում էր Kalush Orchestra-ն՝ Stefania երգով: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդում՝ Իսպանիան: Հայաստանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը: Այս տարի մրցույթում մեր երկիրը ներկայացնում էր 21-ամյա Ռոզա Լինն իր Snap երգով: Երգչուհուն հաջողվել էր 4-ամյա դադարից հետո Հայաստանին կրկին հասցնել եզրափակիչ փուլ:

 



© NEWS.am STYLE