Լրատվամիջոցները հայտնել են Ջեյսոն Մոմոայի եւ Էյսա Գոնսալեսի սիրավեպի մասին

23:04   15 մայիսի, 2022

People պարբերականը պատմել է հոլիվուդյան նոր զույգի մասին։ «Աքվամենի» աստղ Ջեյսոն Մոմոան հանդիպում է Էյզա Գոնսալեսի հետ:

«Նա հոգ է տանում նրա մասին: Այժմ նա լավ տրամադրություն ունի։ Երկուսն էլ զբաղված են աշխատանքով, բայց կարողանում են միասին ժամանակ անցկացնել։ Դեռեւս լուրջ ծրագրեր չկան»,- People-ին ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Մոմոան վերջերս է 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվել կնոջից՝ Լիզա Բոնեթից։ Վերջերս նրան նկատել են Քեյթ Բեքինսեյլի ընկերակցությամբ՝ Օսկարի երեկույթին, սակայն Մոմոան հերքել է սիրավեպի մասին լուրերը. «Նուրբ քաղաքակիրթ պահվածք։ Կինը մրսում էր» (դերասանը նրան առաջարկել էր իր բաճկոնը):

Աղբյուրն ու լուսանկարը՝ Film.ru



© NEWS.am STYLE