12:38 16 մայիսի, 2022Դերասանուհի Մարջան Ավետիսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Մարջանը ջերմ գրկել է սիրելիին։ Նա կրում է սեւ բլուզ։ Դերասանուհին արձակել է մազերը, առանց շպարի է։ «Իմ ամեն ինչ», - հրապարակումը կարճ ու բովանդակալից մեկնաբանել է նա։

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ էր կրում։ Մարջանն արձակել էր մազերը ու շպարված չէր։ Կերպարն ամբողջացնում էր լայնեզր գլխարկը։ «Գեղեցկուհի ե՛ւ հոգով, ե՛ւ արտաքնապես»,- հրապարակման մեկնաբանություններում դերասանուհուն գրել էին հետեւորդները։