«Էլեգանտ»․ Արմինկայի հրապուրիչ կերպարը

17:40   16 մայիսի, 2022

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

280798374_310146481275350_321284392224992507_n(1).jpg (295 KB)

Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին կրում է սեւ գույնի, ատլասե երկարափեշ զգեստ, որը համադրել է ոճային բարձրակրունկների, փոքրիկ պայուսակի հետ։ Արմինկան արձակել է մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Կերպարն ամբողջական են դարձնում զարդերն ու արեւային ակնոցը։  «Երեկ», - հրապարակմանը մեկնաբանություններում կարճ գրել է երգչուհին։ Երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել․ «Կանացի», «էլեգանտ»։

Արմինկա

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին փայլուն զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Արմինկան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Ողջույն»,- հրապարակումը կարճ մակագրել էր Արմինկան։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Հիանալի»։



© NEWS.am STYLE