«Երազանքի ծառ»․ Սիլվա Հակոբյանի եւ դստեր լուսանկարը Հաղարծին վանական համալիրից

18:40   16 մայիսի, 2022

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։

280830729_192799473078716_5828976621826141554_n(1).jpg (343 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում մայր ու դուստր պատկերված են Հաղարծին վանական համալիրում՝ «Երազանքի ծառի» ֆոնին։ Երկրորդ երեխայի ծնունդին սպասող երգչուհին սպորտային հագոիստով է․ սպիտակ շապիկ, մոխրագույն լեգինսներ, բաց մարզակոշիկներ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է ոճային պայուսակը։ «Երազանքի ծառ», - հրապարակումը կարճ մակագրել է Սիլվա Հակոբյանը։

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին կրում էր ծաղկային պրինտով երկարափեշ զգեստ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արտհայատիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին ականջօղերը։ «Եղիր ինքդ քեզնով ... մնացած դերերն արդեն զբաղված են»,- հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE