Քեւին Սփեյսիի նոր ֆիլմը գնորդներ է փնտրում

13:39   16 մայիսի, 2022

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Քեւին Սփեյսին երկու նոր նախագծով վերադառնում է կինո։ Արտիստը կխաղա «Peter Five Eight» թրիլլերում եւ «1242 - Gateway to the West» պատմական դրամայում:

«Peter Five Eight» թրիլլերը գնորդներին կներկայացվի հաջորդ շաբաթ՝ Կաննի կինոշուկայի ժամանակ։

Սփեյսին կխաղա առեղծվածային անծանոթի դերը, որն այցելում է հանցավոր ռիելթոր Սեմին (Ջեթ Ժանդրիո) ու արդյունքում նրա վրա «որս» է սկսում։  Նախագիծը կղեկավարի վիզուալ էֆեկտների մասնագետ Մայքլ Զայկո Հոլը:

Աղբյուրը՝ The Hollywood Reporter



© NEWS.am STYLE