Ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնն ամուսնացել է 20-ամյա աղջկա հետ

15:12   16 մայիսի, 2022

Ռուսական Առաջին ալիքի հանրահայտ «Мужское / Женское» թոք-շոուի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է 20-ամյա տավղահարուհի Սոֆյա Կալանդաձեի հետ։ Այս մասին հայտնի է դարձել «StarHit» հրատարակությանը։

450x600_0_c2ed7f46da0dfbe723b54ecc4d0e79c0@960x1280_0xac120003_20543030221652630919.jpg (107 KB)

Հրապարակման համաձայն՝ Գորդոնը հանդիպել է երիտասարդ տավղահարուհի, Պետական ​​երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Սոֆյա Կալանդաձեի հետ 2018 թվականին։ Աղջիկը մանկուց զբաղվել է երաժշտությամբ, համառուսական եւ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Լինելով հայտնի դաշնակահար Բորիս Բերեզովսկու զարմուհին՝ նա մասնակցել է Ելաբուգայում տեղի ունեցած մեծ փառատոնի, որտեղ մի քանի տարի առաջ ելույթ է ունեցել Ալեքսանդրի հետ։

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուզդալի Սպասո-Եվֆիմիեւ վանքում։ Տոնակատարությանը ներկա են եղել միայն հարազատները։



© NEWS.am STYLE