«Բնության գրկում ինձ ներդաշնակ եմ զգում»․ Իրինա Թովմասյան (ֆոտո)

19:45   16 մայիսի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով սպորտային կերպարում։

280748314_1047015326219657_1778547799712944288_n.jpg (212 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերից մեկում Իրինան պատկերված է դստեր հետ։ Երիտասարդ մայրիկը կրում է կապույտ բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի, սպորտային կոշիկների հետ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Ալավերդի։ Ինչպես ասել էի` շատ եմ սիրում բացօթյա արկածներ և միշտ պատրաստ եմ շրջել Հայաստանով մեկ։ Բնության գրկում ինձ այնքան ներդաշնակ եմ զգում։ Այստեղ ես ինձ զգում եմ բնության մի մասնիկը։

279719667_969263143784950_3779176465949693271_n(1).jpg (153 KB)

Օրերս տեղադրված կադրերում Իրինան հետաքրքիր նախշերով, կանաչ երանգի երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի բաճկոնի եւ սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Ժպիտը և լավատեսությունն իմ կյանքի ամենակարևոր գործերից են։ Ցանկացած աշխատանք արդյունք է տալիս։ Իմ աշխատանքի արդյունքը երջանիկ կյանք, լավ ընկերներ և սիրելի զբաղմունք ունենալն է։ Շատ ժպտացեք և եղեք լավատես», - հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE