Նադեժդա Բաբկինան մեկնաբանել է «Модный приговор» հաղորդման բացակայությունը հեռուստաեթերից

16:12   16 մայիսի, 2022

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի եւ ռուսական Առաջին ալիքի «Модный приговор»-ի հաղորդավար Նադեժդա Բաբկինան շոուի երկրպագուներին ասել է, թե արդյոք նախագիծը կվերադառնա հեռուստատեսություն:

««Модный приговор»-ը ոչ մի տեղ չի անհետացել։ Այն անպայման կվերադառնա։ Համարեք, որ նախագիծը ժամանակավորապես ստեղծագործական արձակուրդում է»,- նշել է Բաբկինան։

Նա հիշեցրել է, որ այժմ հեռուստադիտողի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է հասարակական-քաղաքական հաղորդումների վրա։ Բաբկինան «Модный приговор»-ն անվանել է սոցիալական նախագիծ, քանի որ շոուի ոճաբանները «փոխակերպում են յուրաքանչյուր հերոսուհու»՝ ազդելով ոչ միայն հաղորդման հյուրերի արտաքինի, այլեւ նրանց ներաշխարհի վրա։



© NEWS.am STYLE