«Մի օր, միգուցե ընտանիք ինստիտուտն առհասարակ վերանա... եւ ապագայի մարդիկ էդպես էլ չեն իմանա՝ ինչ երջանկություն է ապրել ամենասիրելիների հետ»․ Արեւիկ Ուդումյան

20:31   16 մայիսի, 2022

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանի ու զավակների հետ։

280659186_1657382247966845_2788036446215087488_n.jpg (323 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում ընտանիքի անդամները գրկախառնված են։ Արեւիկը գարնանային հմայիչ կերպարում է։ Նա կրում է սպիտակ բլուզ, շագանակագույն տաբատ, ոճային պրինտով բաճկոն։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Մի օր, միգուցե ընտանիք ինստիտուտն առհասարակ վերանա... և ապագայի մարդիկ էդպես էլ չեն իմանա՝ ինչ երջանկություն է ապրել ամենասիրելիների հետ։ Գնահատեք և ամուր պահեք ձեր ընտանիքը», - հրապարակումը մեկնաբանել է Արեւիկը։

280579056_546125953747409_1000149348539295969_n(1).jpg (324 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արեւիկը պատկերված էր ամուսնու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Կես ժամ շփվեցինք. եւս մեկ անգամ համոզվեցի` հրաշալի անձնավորությունա ու գնացինք ամեն մեկս մեր գործերով», - մեկնաբանել էր երիտասար մայրիկը։



© NEWS.am STYLE