Քրիս Ջենները հնարավոր է դառնա Քիմ Քարդաշյանի սիրելի՝ Փիթ Դեւիդսոնի նոր մենեջերը

17:22   16 մայիսի, 2022

Արեւմտյան տաբլոիդները գրում են, որ Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները, կարող է դառնալ նրա սիրելիի՝ կատակերգու Փիթ Դեւիդսոնի նոր մենեջերը։

Այն, որ Քարդաշյանների մայրիկը կզբաղվի Փիթի գործերով խոսվում էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, երբ կատակերգուն հրաժարվել էր իր PR մենեջերներից։

Ասեկոսեների հերթական հաստատումը հայտնաբերվել է բլոգեր Մորգան Փեյջի փոդքասթի նոր թողարկումից հետո։ Տեսանյութում աղջիկն ակնարկել է, որ գիտի, թե ում հետ է վերջերս պայմանագիր կնքել Քրիս Ջենները։ «Նա կունենա մեկ նոր հայտնի հաճախորդ: Ես ձեզ վստահեցնում եմ։ Ես ապշած են»,- ասել է Մորգանը։ Իսկ փոդքասթի ժամանակ նրա հյուրը հաստատել է, որ խոսքը Փիթ Դեյվիդսոնի մասին է։



© NEWS.am STYLE