«Ոճային հայուհի»․ Աստղիկ Սաֆարյանի նոր հրապարակումը Ծաղկաձորից

21:40   16 մայիսի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ծաղկաձորում։

280538395_415516563442208_8998234656366128419_n.jpg (192 KB)

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին ոճային ու հմայիչ կերպարում է։ Նա կրում է այս սեզոնին թրենդային համարվող կանաչ գույնի երակարփեշ զգեստ, որը համադրել է վառ նարնջագույն բաճկոնի եւ նույն գույնի բարերակրունկների հետ։ Աստղիկի մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Երգչուհու կերապարն ամբողջացնում են ներաձեւ պայուսակն ու աքսեսուարները։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել նրան․ «Ոճային հայուհի»։

Աստղիկ Սաֆարյան

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր նույն գույնի շորտի հետ։ Աստղիկն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ թեւնոցներն ու ոճային մատանին։



© NEWS.am STYLE