Ջեյսոն Մոմոան ներողություն է խնդրել Սիքստինյան կապելայում արված լուսանկարի համար

19:12   16 մայիսի, 2022

«Աքվամենի» աստղ Ջեյսոն Մոմոան ներողություն է խնդրել իտալացիներից Սիքստինյան կապելայում արված լուսանկարի համար։ Նկարն արվել է դերասանի Իտալիա կատարած այցի ժամանակ, որտեղ նա մասնակցել է «Ֆորսաժ 10» մարտաֆիլմի որոշ դրվագների նկարահանումներին։

278495460_487262709849179_4011609619195672711_n-pic4_zoom-1500x1500-30447.jpg (325 KB)

«Ուզում եմ ասել, որ իմ նպատակը ձեր մշակույթը վիրավորելու չէր։ Ես Սիքստինյան կապելայում եղել եմ, երբ դեռեւս 19 կամ 20 տարեկան էի։ Պարզապես ուզում էի նվիրատվություն անել եւ իմ ընկերներին ու անձնակազմին բերել այստեղ՝ ցույց տալու այս վայրերը: Հետո մարդիկ մոտեցան ինձ եւ խնդրեցին նկարվել։ Ու թեեւ սա տարօրինակ խնդրանք է, հաշվի առնելով, որ Վատիկանն ինքնին հրաշք է, այնուամենայնիվ ես համաձայնեցի։ Մոմոան բացատրել է իրավիճակը. «Ես հարգում եմ այս վայրը, ուստի նախ թույլտվություն խնդրեցի: Ես երբեք չեմ ցանկացել անհարգալից լինել օտար մշակույթի նկատմամբ։ Եթե ​​ինչ-որ բան սխալ եմ արել, ապա ներողություն եմ խնդրում»։

Դերասանը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ իր սոցցանցերի շատ հետեւորդներ տեսել են հրապարակված լուսանկարները եւ գրել են, որ այցելուներին ընդհանրապես արգելվում է նկարվել կաթոլիկների համար սուրբ մատուռում, որտեղ պահպանվում են արվեստի անգին գործեր։



© NEWS.am STYLE