«Ես եւ ես»․ Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ (ֆոտո)

23:46   16 մայիսի, 2022

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Քրիստինայի հետ։

280658932_408570447944065_7934327802491956036_n.jpg (304 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում զույգը, որը մեծացնում է երեք զավակներին, ջերմ գրկախառնված է։ Արմեն Պետրոսյանը սպորտային հագուստով է, Քրիստինան՝ ոճային։ «Ես եւ ես», - ընտանեկան կադրը կարճ մակագրել է պրոդյուսերը։

Արմեն Պետրոսյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր որդու հետ։ Հայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ «Տղես արդեն ինձ լիարժեք ընկեր է»,- հրապարակումը կարճ մակագրել էր դերասանը։



© NEWS.am STYLE