ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

10:00   20 մայիսի, 2022

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր ցանկությունները եւ հնարավորությունները կհամապատասխանեն միմյանց, այդ թվում եւ անձնական կյանքում:

ՑԼԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ցույց տալ ձեզ, թե որքան ուժեղ, խելացի եւ ինքնուրույն է նա եւ այդ կերպ ստիպել ձեզ հպարտանալ իրենով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիին շատ դժվար կլինի պատկերացնելը, որ դուք նրան այլեւս չեք սիրում կամ նա ձեզ արդեն հետաքրքիր չէ: Այնպես որ` ձեր ցանկացած նման ակնարկ նա չի ընդունի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր արժե սիրելիի հետ տոն կազմակերպել եւ միասին նշել: Կարեւոր չէ, թե ինչ կնշեք, կարեւորը` լինեք երկուսով:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր արժե հիշել ձեր կամ սիրելիի հարազատներին: Զանգահարեք կամ էլ այցելեք նրանց եւ ջերմ երեկո անցկացրեք նրանց հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին կցանկանա փոքրիկ նվեր մատուցել ձեզ: Գուցե այն այդքան էլ թանկ չարժենա, սակայն ձեզ համար շատ մեծ արժեք կունենա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին հեշտությամբ ձեզ կբացատրի այն ճշմարտությունը, որը դուք երկար ժամանակ չէիք կարողանում ընդունել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր վտանգավոր օր է սիրելիի հետ հարաբերությունների համար: Մեծ է հավանականությունը, որ սիրելին կարող է դավաճանել ձեզ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին կփորձի բացատրել ձեզ ձեր իսկ խնդիրները` գիտության տեսանկյունից եւ կկարողանա համոզել ձեզ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են մեծ ուշադրություն դարձնել նրան, թե ինչ կենացներ է ասում ձեր սիրելին տոնակատարությունների ժամանակ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր թեթեւ սիրախաղը այլոց հետ միայն դրական կազդի սիրելիի հետ ձեր հարաբերությունների վրա:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելին կարիք չունի, որպեսզի դուք հոգ տանեք նրա առողջության մասին: Նա առանց ձեզ էլ գլուխ կհանի:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE