Թոմ Ֆորդը լքում է Ամերիկայի մոդելյերների խորհրդի նախագահի պաշտոնը

12:12   17 մայիսի, 2022

Ամերիկացի դիզայներ եւ ռեժիսոր Թոմ Ֆորդը թողնում է Ամերիկայի մոդելյերների խորհրդի նախագահի պաշտոնը, հայտնում է Vogue Business-ը։

Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2022թ․-ի մայիսի 31-ին, սակայն մոդելյերն ամռանը կմնա միայն խորհրդատուի դերում, մինչ խորհուրդը նոր նախագահի կգտնի։ Տնօրենների խորհրդում Թոմ Ֆոսրդի տեղը կպահպանվի նաեւ ապագայում։

«Երբ 2019թ․-ին սկսեցի աշխատել որպես նախագահ, իմ նպատակն էր ամերիկյան նորաձեւության ոլորտին օգնել համաշխարհային համայնքում հասնել մեր տաղանդների ճանաչման։ Ես չէի կարող անգամ պատկերացնել, թե ինչ էքստրեմալ պայմաններում կհայտնվեն մեր ոլորտն ու ամբողջ աշխարհը, որ համավարակի պատճառով աշխարհը կփակվի, եւ դա կփոխի մեր կյանքի շարժման վեկտորը եւ մեր բիզնեսն առհավետ»,- ասված է Թոմ Ֆորդի հայտարարությունում, որը հրապարակել է Ամրիկայի մոդելյերների խորհուրդը։



© NEWS.am STYLE