Ինչպես հիշել ընթերցված տեղեկատվությունը

21:12   19 մայիսի, 2022

Գրեթե բոլորը ցանկանում են հիշել այն ամբողջ տեղեկատվությունը, որը նրանք ընթերցում են գրքերից, ամսագրերից եւ այլն Իսկ ինչպե՞ս։

Մեր առաջարկած մեթոդը կազմված է 3 քայլերից՝

Տպավորություն

Վերագրում

Կրկնություն

Տպավորություն

Երբ մենք ինչ-որ աշխատանքից, գրքից կամ հոդվածից տպավորված ենք, այն ավելի հեշտ է հիշել։ Օրինակ՝ դուք ընթերցում եք Սթիվ Ջոբսի կենսագրությունը եւ ձեզ հուզել է նրա կյանքի այս կամ այն պատմությունը, համոզված եղեք, որ այն կհիշվի ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Իսկ կարդացած տեղեկատվությունն ավելի տպավորիչ դարձնելու համար պետք է ընթերցելիս մտովի պատկերացնել տվյալ իրավիճակը։

Վերագրում

Եթե դուք կարող եք ընթերցված տեղեկատվությունը վերագրեք մի բանի, որն արդեն հիշում եք, ապա ընթերցվածն ավելի տպավորիչ կլինի։ Օրինակ, Սթիվ Ջոբսի ծննդյան օրը դուք ավելի հեշտ կհիշեք, եթե այն համեմատեք ձեր ծննդյան օրվա հետ։

Կրկնություն

Գիրքը մեկ անգամ ընթերցելը բավարար չէ ամբողջ տեղեկատվությունը հիշելու համար։ Բնականաբար, որքան շատ կարդաք, այդքան ավելի շատ տեղեկատվություն կյուրացնեք։ Սակայն ոչ բոլոր գրքերն եք ցանկանում, օրինակ,10 անգամ կարդալ։ Այդ դեպքում պետք է մի առանձին նոթատետրում գրառումներ կատարել եւ հենց դրանք կարդալ։

Այսպիսով, տեղեկատվությունը հիշելու համար հարկավոր է ընթերցված նյութը մտովի պատկերացնել, այն վերագրել ձեզ համար կարեւոր մի իրադարձության եւ մի քանի անգամ կրկնել։

 

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE