Ոտքի կոշտուկներից ազատվելու խյուսեր

19:09   22 մայիսի, 2022

Մարմնի մաշկը խնամելու հարցում պետք է ուշադրություն դարձնել նաեւ ոտքերին։ Ոտքերին գեղեցիկ տեսք տալու համար հարկավոր է ազատվել կոշտուկներից։ Ուստի, առաջարկում ենք կիրառել հետեւյալ խյուսերը։

Սալորով խյուս-վաննա

Անհրաժեշտ է 6-8 սալոր եւ մեկ բաժակ կաթ։ Առաջին հերթին հարկավոր է հեռացնել կորիզները եւ եփել կաթի մեջ։ Սալորները փափկելուց հետո, պետք է հանել եւ թողնել փոքր-ինչ սառչի։ Այնուհետեւ սալորը հարկավոր է հարել եւ ստացված զանգվածը լցնել տաք կաթով կամ ջրով լի մեծ տարայի մեջ։ Իսկ վերջում անհրաժեշտ է ոտքերը դնել տարայի մեջ եւ թողնել այնքան, մինչեւ ջուրը կսառչի։  

Ոտնաթաթերը տարայից հանելուց հետո պետք է սնուցող քսուքներ օգտագործել։

Երիցուկով եւ աշորայի հացով խյուս-վաննա
Անհրաժեշտ բաղադրիչները՝ երիցուկի թեյի հինգ փոքրիկ տուփ, երկու ճաշի գդալ սոդա, երկու լիտր տաք ջուր, 100գր. աշորայի հաց, 30մլ. խնձորի քացախ։

Տարայի մեջ հարկավոր է լցնել ջուրն ու երիցուկի թեյի տուփերը։ Մի քանի րոպե անց պետք է լցնել նաեւ սոդան եւ 15-30 րոպե ոտքերը դնել տարայի մեջ։ Հաջորդիվ անհրաժեշտ է աշորայի հացի վրա խնձորի քացախ ավելացնել, շիլայաման զանգված ստանալ եւ քսել այն ոտքերի կոշտուկների վրա։ Այնուհետեւ հարկավոր է ոտքերը ծածկել պոլիէթիլենային տոպրակով եւ հագնել տաք գուլպաներ։ Խյուսը կարելի է թողնել 20-30 րոպե, իսկ հետո կրեմ քսել։

 

 

Աղբյուրը՝ dljatela.ru

 



© NEWS.am STYLE