Բորոդինան ու Սոբչակը կրկին հարաբերություններ են պարզում․ այս անգամ հայտնի դերասանի պատճառով

15:12   17 մայիսի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան իր տելեգրամյան ալիքում պատասխանել է Քսենիա Սոբչակի քննադատությանը հոլիվուդյան դերասն Սթիվեն Սիգալի լուսանկարի պատճառով։ Բորոդինան աստղին լուսանկարել է պապարացիների ոճով։

384x600_0_f24415170fd84ee3dc9441e869073937@585x913_0xac120003_13229707991652457280.jpg (72 KB)

«Ատում եմ, երբ այսպես են անում։ Ներիր, Սթիվեն Սիգալ»,- գրել է Քսենիան։

Հրապարակումից հետո Աոբչակը քննադատել է հեռուստահաղորդավարուհուն գաղտնի լուսանկարի համար։ Նա նշել է, որ Բորոդիան առնետ է անվանում մարդկանց, որոնք գաղտնի կերպով ինչ-որ մեկին լուսանկարում են։

«Բորոդինան ինքն է ատում, երբ լուսանկարում են գաղտագողի, այդ մարդկանց առնետ անվանում։ Բայց ուք հասկանում եք, սա ուրիշ է»,- գրել է Սոբչակը։

Բորոդինան չի լռել։ «Քսենիա Անատոլեւնան ինձ Twitter-ում քննադատել է, որ ես լուսանկարել եմ Սթիվեն Սիգալին, որին գեղեցիկ եմ լուսանկարել։ Ընդ որում, ես պարզապես լուսանկարում եմ, իսկ դուք, Քսենիա, միշտ հանձնում եք ձեր գործընկերներին։ Չգիտեմ, թե ինչն է ավելի վատ»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։  



© NEWS.am STYLE