Արեւ, ծով, լողազգեստ․ Իվետա Մուկուչյանի լուսանկարը Դուբայից

10:35   17 մայիսի, 2022

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հիացնելով իր հետեւորդներին։

Իվետա Մուկուչյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Արաբական Միացյալ Էմիրություններում։ Երգչուհին լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իվետան արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Երջանիկ Իվա»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել երգչուհին, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։

Իվետա-Մուկուչյան-2.jpg (201 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում։ Իվետան ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր կարմիր բոդիի եւ գունավոր վերնազգեստի հետ։ Իվետան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու վառ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով։ «Յուրաքանչյուր կնոջ համար կարմիրի ներբերանգ կա»,- մեկնաբանություններում գրել էր Իվետան։

 



© NEWS.am STYLE