«Ընտանիք»․ Գրիգոր Դանիելյանը՝ կնոջ ու որդիների հետ

17:35   17 մայիսի, 2022

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Գրիգոր Դանիելյան Հռիփսիմե Ելինյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանը պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի եւ իրենց որդիների հետ։ Լուսանկարն արվել է ընտանեկան հանգստի ընթացքում։ «Ընտանիք»,- հրապարակումը կարճ մակագրել է Գրիգորը։

Հռիփսիմե Ելինյանը՝ Գյումրիում

Օրեր առաջ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Հռիփսիմեն հագուստը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում Հռիփսիմեն օգտագործել էր «սեր», «Գյումրի» հեշթեգերը։



© NEWS.am STYLE