Էմբեր Հերդը հայտարարել է, որ սկանդալի պատճառով «Ակվամենում» իր դերը կրճատել են մինչեւ 10 րոպե

14:12   17 մայիսի, 2022

«Ակվամեն եւ կորսված թագավորություն» ֆիլմի հեղկնակներն էականորեն կրճատել են Էմբեր Հերդի դերը ֆիլմում: Այս մասին հայտնել է  Entertainment Weekly պորտալը` վկայակոչելով դատարանում դերասանուհու ցուցմունքը:

Հերդի խոսքով` ինքը ստիպված է եղել «համառորեն պայքարել»` շարունակելու համար նկարահանվել Հոլիվուդում աղմկոտ ամուսնալուծությունից հետո: Հերդը Դեփին մեղադրել է զրպարտչական PR արշավի ստեղծման համար, որը գրեթե կործանել է իր կարիերան:

Աստղը հայտարարել է, որ ստիպված է եղել շարունակական բանակցություններ վարել` մսսնակցելու համար «Ակվամենի» երկրորդ մասի նկարահանումներին, քանի որ «Warner Bros.» ընկերությունը, որը զբաղվում էր ժապավենի արտադրությամբ, ցանկանում էր Հերդին ամբողջությամբ հեռացնել նախագծից: Դերասանուհու խոսքով` արդյունքում ինքը 10 րոպեով հայտնվել է օրիգինալ պատմության «շատ կրճատված» տարբերակում, որը ծրագրված էր իր հերոսուհու` Մերայի համար:

Ապրիլի վերջին դերասանուհուն ֆիլմից հեռացնելու խնդրագիրը 4 միլիոն ստորագրություն է հավաքել:



© NEWS.am STYLE