«Աշխարհի երջանիկն եմ, որ իմ թռիչքների ու ժպիտի հեղինակը դու ես»․ Հասմիկ Խոջյանն՝ ամուսնու հետ

20:44   17 մայիսի, 2022

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ ամուսնուն շնորհավորելով ծննդյան օրվա առիթով։

Հասմիկ Խոջյանն՝ ամուսնու հետ

Զույգը, որի հարսանիքը մարտին է տեղի ունեցել, կադրում ջերմ գրկախառնված է։ «Աշխարհի երջանիկն եմ, որ Դու ես իմ ընտանիքը։  Աշխարհի երջանիկն եմ, որ իմ թռիչքների ու ժպիտի հեղինակը Դու ես։ Աշխարհի երջանիկն եմ, որ ես եմ քեզ երջանկացնողը։ Ծնունդդ շնորհավո՜ր, Իմ»,- գրել է դերասանուհին։

Հասմիկ Խոջյան

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքն արվել էր Պարզ լճում։ Դերասանուհին կարմիր զգեստ էր ընտրել։ Հասմիկն արձակել էր մազերն ու վառ շպարով էր, կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերը։  «Ես անկեղծ հավատում եմ, որ մեր երազանքները կատարվում են, եթե նույնիսկ այդ երազանքն անհնարին է թվում կամ էլ «հեքիաթների ժանրից» է... Այո՜, կատարվում են նույնիսկ մեր ամենաանիրական և հեքիաթային երազանքները, երբ դրանց հավատում ենք։ Հավատացեք, որ կարող եք ապրել ձեզ երազած հեքիաթում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE