Ափսեն՝ հանգուցյալ Էմի Ուայնհաուսի տեսքով․ Նիլ Պատրիկ Հարիսը ներողություն է խնդրել

17:12   17 մայիսի, 2022

Դերասան Նիլ Պատրիկ Հարիսը ներողություն է խնդրել հանգուցյալ Էմի Ուայնհաուսի տեսքով ափսեով լուսանկարի համար։ Դերասանը, որը հայտնի է «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը» սերիալում Բարի Սթինսոնի դերով, ներողություն է խնդրել, քանի որ 2011թ․-ի նրա երեկույթի ընթացքում հանգուցյալ երգչուհու տեսքով ափսե եմ մատուցել, հայտնում է Entertainment Weekly-ն։

«Վերջերս ցանցում է հայտնվել Հելոուինի առիթով արված լուսանկարը, որը ես ու ամուսինս կազմակերպել էինք 11 տարի առաջ։ Ցավալի էր այն ժամանակ, եւ հիմա էլ շարունակում է ցավալի մնալ։ Էմի Ուայնհաուսն անվանի տաղանդ էր, որը հանդիպում է սերունդից սերուդ, եւ ես ներողություն եմ խնդրում ցանկացած վնասի համարը, որը հասցրել է այդ լուսանկարը»,- ասել է արտիստը։

Լուսանկարի՝ համացանցում հրապարակվելուց հետո գրող Էշլի Ռիզն իր Twitter-ի էջում քննադատել էր աստղին։ «Այո, Նիլ Պատրի Հարիսը տորթ է ունեցել, որը նմանակում էր էմի Ուայնհաուսի դին՝ նրա մահվանից կարճ ժամանակ անց։ Այդ ժամակվանից հետո ես ատում եմ այդ մարդուն»,- գրել է նա։ Շատ օգտատերեր աջակցել են Ռիզին եւ զայրացել, որ 2011թ․-ին այդ պատմությանը ոչ ոք ուշադրություն չի դարձրել։



© NEWS.am STYLE