Թողարկվել է ավիավթարից ողջ մնացած միակ կնոջ մասին պատմող ֆիլմի թրեյլերը

18:18   17 մայիսի, 2022

Թողարկվել է Լարիսա Սավիցկայայի մասին «Միայնակ» ֆիլմի թրեյլերը՝ աշխարհի միակ կինը, որին հաջողվել է ողջ մնալ ավիավթարի արդյունքում բարձրությունից ընկնելուց հետո։ Ժապավենը հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել 1981թ․-ին։

«Լարիսա Սավիցկայան ուշքի է եկել ինքնաթիռի բեկորներով շրջապատված՝ անանցանելի անտառային գոտում։ Հիմա արդեն նա անձամբ պետք է իսկական հրաշք գործի, որին ընդունակ է միայնակ հոգով ուժեղ մարդը»,- ասված է հաղորդագրությունում։

Ժապավենի ռեժիսորը Դմիտրի Սուվորովը, գլխավոր դերերում են Նադեժդա Կալեգանովան, Վիկտոր Դոբրոնրավովը, Մաքսիմ Իվանոը եւ Յան Ցապնիկը։ Լարիսա Սավիցկայան դարձել է ֆիլմի գլխավոր խորհրդատուն։ «Միայնակ» ֆիլմը ռուսական վարձույթում կհայտնվի 2022թ․-ի հունիսի 9-ին: 

 

 



© NEWS.am STYLE