Էմբեր Հերդը խոստովանել է, որ ստել է դատարանին

19:12   17 մայիսի, 2022

Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը խոստովանել է, որ ստել է հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի դեմ դատական գործի շրջանակներում, հայտնում է New York Post-ը։

Դատական նիստի ընթացքում դերասանուհին խոստովանել է, որ նախկին ամուսնուց ստացած 7 միլիոն դոլար փոխհատուցումը չի ուղղել բարեգործությանն, անկախ իր խոստումներից։ Դերասանուհին նախկինում՝ 2020թ․-ին Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատարանում, հակառակն էր պնդում։

Դերասանուհին դրանում մեղադրել է Ջոնի Դեփին։ Նա հայտարարել է, որ ծրագրում էր ստացված գումարը ծախսել բարեգործության նպատակով, սակայն նախկին ամուսնու՝ իր դեմ ներկայացված դատական հայցերի պատճառով ինքը ստիպված է եղել այդ գումարն ուղղել փաստաբաններ վարձելուն եւ նոր դատական նիստերին պատրաստվելուն։

«Ես չեմ կարողացել կատարել այդ նվիրատվությունը, քանի որ Ջոնի Դեփը 2019թ․-ին դատական հայց է ներկայացրել իմ դեմ։ Ես դեռ պատրաստվում եմ անել դա, բայց դրա համար հարկավոր է, որ նա դադարի դատական վեճ ունենալ ինձ հետ»,- դատարանում ասել է աստղը։



© NEWS.am STYLE