«Համահունչ զույգ»․ Էմմա Սապունջյանի եւ սիրելիի լուսանկարը

22:39   17 մայիսի, 2022

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սիրելիի հետ։

281152268_744473160043885_5227320417072991892_n(1).jpg (97 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին եւ նրա ընտրյալը ջերմ գրկախառնված են։ Նրանք սպորտային հագուստով են։ Էմման կրում է բաց գույնի տաբատ, որը համադրել է վանդակավոր պրինտով վերնաշապիկի, մարզակոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է փոքրիկ պայուսակը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Համահունչ զույգ»։

279922728_165680812545299_7088831749299417588_n.jpg (181 KB)

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում․ տոպ, բարձր գոտկատեղով լայն տաբատ։ Էմման հավաքել էր մազերը, նախապատվությունը տվել էր վառ ու երեկոյան շպարին։ «Ես միշտ մտածել եմ, որ եթե լավը լինեմ, ինձ կսիրեն.... սխալվել եմ...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE