Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 75-րդ կինոփառատոնը

23:21   17 մայիսի, 2022

Կորոնավիրուսային համաճարակի բռնկումից երկու տարի անց Կաննի կինոփառատոնը վերադառնում է բնականոն աշխատանքին։

Կինոփառատոնն այս տարի նշում է իր 75-ամյակը․ ասել է ֆրանսիացի կինոաստղ Վիրջինիա Էֆիրան, որն առաջին անգամ հանդես է եկել հաղորդավարուհու դերում։ Մասնակիցներն ու հյուրերն այս պահին արդեն բարձրացել էին կարմիր գորգ՝ պահպանելով փառատոնի արարողակարգի կանոնները։ Այն պահանջում է պարտադիր կրել սմոքինգ՝ ֆիլմերի պրեմիերաների ժամանակ եւ կտրականապես արգելում է սելֆիները փառատոնի աստիճաններին։

Կաննի կինոփառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո հայտարարել է ռուսական պաշտոնական պատվիրակություններին չընդունելու որոշման մասին, սակայն իրեն իրավունք է վերապահել աշխատանքային ծրագրում ներառել ռուս կինոգործիչներին։



© NEWS.am STYLE