Pixar ստուդիան հայտնել է իր 27-րդ մուլտֆիլմի՝ «Elemental»-ի թողարկման մասին

12:58   18 մայիսի, 2022

Pixar ստուդիան հայտնել է իր 27-րդ մուլտֆիլմի թողարկման մասին, որը կստանա «Էլեմենտալ» անվանումը եւ կթողարկվի 2023թ․-ի հունիսի 16-ին։ Ռեժիսորը կլինի Փիթեր Սոնը («Լավ դինոզավր»)։

View this post on Instagram

A post shared by Pixar (@pixar)

Սյուժեի հիմքում ջրի ոգին եւ կրակի էլեմենտն են։ Անկախ տարբերություններից՝ դրանք կհասկանան, թե որքան ընդհանուր բան կա իրենց միջեւ։ Հերոսները միասին նայում են տեսարժան վայրերը քաղաքում զբոսանքի ընթացքում՝ թողնելով ջրի ու կրակի հետքեր։ Նրանք ճանապարհին այլ տարրերի կհանդիպեն՝ հող եւ օդ։



© NEWS.am STYLE