Սելենա Գոմեսը սպասքի հավաքածու է թողարկել (ֆոտո)

17:45   18 մայիսի, 2022

Երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը սպասքի հավաքածու է ներկայացրել։ «Selena + Chef» խոհարարական շոուի թողարկումից հետո Սելենա Գոմեսը Our Place ապրանքանիշի հետ համոգարծակցությամբ ԱՄՆ շուկայում ներկայացրել է վարդագույնի եւ կապույտի երանգներով խոհանոցային հավաքածուն, գրում է Hypebeast-ը։

Սելենա Գոմես

«Երբ ես պատրաստում եմ, իմ գլխավոր նպատակն է հաճույք ստանալ։ Այս հավաքածուն նախատեսված է այն խոհարարների համար, ինչպիսին եմ ես, որոնց հարկավոր են բազմաֆունկցիոնալ եւ օգտագործման համար պարզ իրեր»,- պատմել է Գոմեսը։

Սելենա Գոմես

Հավաքածուի վաճառքից ստացված հասույթի 10 տոկոսը կուղղվի Սելենայի «Rare Impact Fund» հիմնադրամին։ Կազմակերպությունն օգնություն է ցուցաբերում անապահով մարդկանց, որոնք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն։  



© NEWS.am STYLE