«Սարդ-մարդը․ տունդարձի ճանապարհ չկա» կինոկոմիքսի հեղինակը սերիալ կնկարահանի «Աստղային պատերազմների» հիման վրա

15:12   18 մայիսի, 2022

Ամերիկացի ռեժիսոր, «Սարդ-մարդը․ տունդարձի ճանապարհ չկա» կինոկոմիքսի հեղինակ Ջոն Ուոթսը սերիալ է նկարահանում «Աստղային պատերազմների» հիման վրա, գրում է Vanity Fair-ը։

Նոր սերիալը ստացել է «Grammar Rodeo» աշխատանքային անվանումը։ Նշվում է, որ շոուի անվանումը հղում է կատարում «Սիմփսոնների» յոթերորդ եթերաշրջանի էպիզոդին․ դրանում Բարդը ճամփորդության է մեկնում Կանադա իր համադասարանցիների հետ, իսկ հետո նրանք դժվարությամբ տուն են վերադառնում։

Սերիալի սյուժեի մանրամասները չեն հաղորդվում։ Հայտնի է, որ գործողությունները կզարգանան «VI էպիզոդ․ Ջեդայի վերադարձը» ֆիլմի իրադարձություններից հետո։

 



© NEWS.am STYLE