Մայք Թայսոնը կնկարահանվի բժշկական դրամայում

16:53   18 մայիսի, 2022

Հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը միացել է «Սեւ ճանճեր» բժշակական դրամայի դերասանական կազմին, որում բժշկի կմարմնավորի, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ժապավենը պատմում է Նյու Յորքում բժիշկների կյանքի եւ աշխատանքի մասին։ Դրամատիկ թրիլլերում կխաղան դերասաններ Շոն Փենն ու Թայ Շերիդանը, որոնք կկատարեն շտապօգնության նույն բրիգադում աշխատող բժիշկների դերերը։ Թայսոնը կխաղա նրանց ղեկավարի դերը։ Ֆիլմը նկարահանվում է Շենոն Բերկի համանուն վեպի հիման վրա։

Ժապավենի ռեժիսորրը կլինի Ժան Սթեֆան Սովերը։ Պրեմիերայի օրն առայժմ հայտնի չէ։



© NEWS.am STYLE