Հայկոյի երգի հնչյունների ներքո․ Անահիտ Սիմոնյանը ջերմ շնորհավորել է որդու ծննդյան օրը

11:12   18 մայիսի, 2022

Երգիչներ Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի որդին այսօր նշում է ծննդյան օրը։ Անահիտը որդու՝ Արմանի, ծննդյան օրը շնորհավորել է ջերմ կադրերով․ հոլովակում հնչում է Հայկոյի «Սիրում եմ» երգը։

View this post on Instagram

A post shared by Anahit Simonyan (@anahitsimonyan)

«Ծնունդդ շնորհավոր, մեր տղա»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է Անահիտ Սիմոնյանը։

280650162_1256629481535639_8802493501849537193_n.jpg (60 KB)

«Ես անսահման երախտապարտ եմ Աստծուն նման որդու համար։ Ես երախտապարտ եմ Հայկոյին, որ նա աշխարհի լավագույն հայրն էր, եւ Արմանն իր 10 տարիների ընթացքում նրանից այնքան բարություն, ջերմություն եւ խորհուրդներ է ստացել, որոնք նա կհիշի իր ողջ կյանքի ընթացքում․․․․ Ես շնորհակալ եմ նրան այս բարի փոքրիկի դաստիարակության գործում ամենամեծ ներդրման համար եւ այն ուժի համար, որ նա հիմա տալիս է մեզ, որպեսզի մենք ժպտանք եւ շարունակենք ապրել։ Շնորհակալ եմ Արմանին, որ նա ինձ տվել է մայրանալու հնարավորություն եւ որպես ծնող հենց մեզ է ընտրել․․․  Սա նրա առաջին ծննդյան օրն է առանց հայրիկի, բայց վստահ եմ, որ նա ամեն ինչ տեսնում է եւ երջանիկ կլինի, եթե Արմանը երջանիկ լինի»,- ավելի վաղ գրել էր Անահիտը։



© NEWS.am STYLE