«Գնանք զբոսնելու»․ Լուսինե Թովմասյանը՝ որդու հետ

19:45   18 մայիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Լուսինե Թովմասյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է որդու՝ Ալեքի հետ։ Երիտասարդ մայրիկը կադրում ջերմ գրկել է որդուն։ «Գնանք զբոսնելու»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Լուսինեն։

279841979_567920737942429_1549691070830298981_n(1).jpg (187 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին լողափին։  Լուսինեն հետաքրքիր նախշերով եթերային զգեստ էր կրում։ Նրա թաց մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Բացիկ Պունտա Կանայից», - հրապարակումը մակագրել էր գեղեցկուհին

 

 

 



© NEWS.am STYLE